Ռուանդան դատի է տվել Ֆրանսիային

PanARMENIAN.Net - Ռուանդան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան Ֆրանսիայի դեմ, մեղադրելով նրան միջազգային իրավունքի խախտման մեջ, հայտնում է Associated Press գործակալությունը: Դատարան դիմելու առիթ են դարձել ֆրանսիացի դատավոր Ժան-Լուի Բրյուգիերի գործողությունները, ով 2006 թվականի նոյեմբերին ինը ռուանդացի քաղաքական գործիչների ձերբակալելու օրդեր է տվել, ովքեր մոտ էին նախագահ Պոլ Կագամին` մեղադրելով նրանց նախկին նախագահ Ժյուվենալ Խաբիյարիմանայի սպանության հետ կապի մեջ:



Բրյուգիերը եւս դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան Պոլ Կագամեի դեմ գործ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկել պահանջով Ռուանդայի հարցով Միջազգային քրեական տրիբունալի (TRIP) առջեւ:



Ռուանդայի պաշտոնատար անձինք գտնում են, որ դրանով ֆրանսիական կողմը խախտել է Ռուանդայի ինքնավարությունը: Դատարան իր դիմումում Ռուադան նշում է, որ Ֆրանիան խախտել է այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու միջազգային պարտավորությունը:



Ավելի վաղ Ռուանդան խստացերլ էր իր դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը 2006 թվականի նոյեմբերին ստիպված էր Ռուանդայի մայրաքաղաք Կագալից հետ կանչել իր դեսպանին: Բացի այդ, նախագահ Կագամեն ֆրանսիացի քաղաքական գործիչների դեմ ուղղված մեղադրանքներով հանդես եկավ եւ, մասնավորապես, վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի, հայտարարելով, որ ֆրանսիացիներն իրենք էին խրախուսում Ռուանդայի ցեղասպանությունը, չնայած ամեն բան փորձում են բարդել Ռուանդայի ներկա ղեկավարության վրա:



Ռուանդայի նախկին նախագահ Ժյուվենալ Խաբիյարիմանայի սպանությունից (1994 թվականի ապրիլի 6) անմիջապես հետո երկրում տեղի ունեցան զանգվածային միջէթնիկական բախումներ խուտու եւ տութսի ցեղերի միջեւ:



Խուտու ծայրահեղական ռազմական միավորումների կողմից ավելի քան 500 հազար մարդ է սպանվել հարյուր օրվա ընթացքում, մեծ մասամբ տութսի: Հակամարտության զոհ դարձավ ավելի քան 800 հազար հոգի: Ժյուվենալ Խաբիյարիմանան խորհրդավոր կերպով մահացավ, նրա ինքնաթիռը ռմբակոծվել է մայրաքաղաք Կիգալիին մոտենալիս: Ֆրանսիական կողմի մասնակցությունն այս գործի հետաքննությանը բացատրվում է նրանով, որ ինքնաթիռի անձնակազմի անդամները ֆրանսիացիներ էին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---