Ավստրիայում փախստականների պատճառով կարող է արտակարգ դրություն հայտարարվել15 օգոստոսի 2016 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը չի բացառել, որ իշխանությունները կարող են արդեն սեպտեմբերի 6-ին քննարկել երկրում արտակարգ դրության նախագիծը` փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Սեպտեմբերի սկզբին բանակցություններ կանցկացվեն Ավստրիայի և Հունգարիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարների միջև: Անհրաժեշտ է նախադրյալներ ստեղծել արտակարգ դրություն հայտարարելու և մարդկանց Հունգարիա վերադարձնելու համար: Եթե դա հաջողվի, սեպտեմբերի 6-ին կարող է քննարկվել պատրաստի տեքստը»,-մեջբերել է ORF հեռուստաալիքը Քերնի խոսքերը: Ըստ Քերնի, միգրանտների հոսքը զգալիորեն նվազել է վերջին ամիսներին, սակայն պետք է պատրաստ լինել նոր հոսքի, եթե իրավիճակը Թուրքիայում ու Հյուսիսային Աֆրիկայում չփոխվի: 2016-ի հունվարին Ավստրիայի ղեկավարությունը որոշեց կրճատել փախստականների հոսքը` հաստատելով 37,5 հազարի սահմանափակում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ավստրիայի իշխանություններն օգտագործել են իրենց սահմանված քվոտայի գրեթե երկու երրորդը` ընդունելով Ավստրիայում ապաստան հայցողների 22.000 հայտ: Քերնը նշել է, որ ԵՄ և Թուրքիայի հետ հաջող համագործակցության դեպքում, Ավստրիան կկարողանա պահպանել հաստատված քվոտան և, գուցե, խուսափի արտակարգ դրությունից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |