Ղարաբաղ. ԱՄՆ Պետդեպարտամենը «ուղղել է» սխալը Մարդու իրավունքների հարցով զեկույցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանայել է 2006 թվականի Մարդու իրավունքների հարցով զեկույցում արված սխալ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ հատվածում այն մասին, որ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու 7 ադրբեջանական շրջաններ»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Վերափոխված տեքստում, որն այս շաբաթ տեղ է գտել Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում, ասվում է. «Հայկական զինված ուժերն զբաղեցնում են Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ Ադրբեջանի տարածքների մեծ մասը: ՀՀ պաշտոնատար անձինք պնդում են, որ Հայաստանը «չի օկուպացրել» անմիջապես Լեռնային Ղարաբաղը»: Ադրբեջանի մասի հատվածը դեռեւս ենթակա է փոփոխությունների:



«Մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ Պետական դեպարտամենը պատասխանում է մեր հայտարարություններին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սխալ բնորոշումը կարող է վնասել ԱՄՆ-ին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Մենք շահագրգռված ենք մնում տեքստի ճշտման հարցում, որովհետեւ ուղղված տեքստը շարունակում է իրավիճակի սխալ բնութագիրը տալ, եւ Ադրբեջանի վերաբերյալ բաժնի հաղորդագրությունները շարունակում եմ սխալ մնալ: Այսպիսով, դա տեքստը անհետեւողական է դարձնում, նույնիսկ Պետդեպարտամենտի կողմից Հայաստանի մասին հատվածի վերնայումից հետո»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Նշենք, որ 2007 թվականի ապրիլի 3-ին ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում ընդգծել է, որ «նման պնդումները էապես խեղաթյուրում են տարածաշրջանում տիրող իրականությունը եւ հակասում են մարդու իրավունքների վերաբերյալ նախկին զեկույցներին»: «Դրանք խախտում են Միացյալ Նահանգների անկողմանակալությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Այդ աննախադեպ պնդումները փաստորեն հանդիսանում են սխալ եւ հակաարդյունավետ, հաշվի առնելով մեր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ որոշման հարցում: Ասել, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը, եւ որ Հայաստանը օկուպացրել է այն եւ այլ տարածքներ, նշանակում է անտեսել հակամարտության գլխավոր պատճառը: Այդ հայտարարությունը կարող է սխալ ուղերձ դառնալ ադրբեջանական կողմին եւ բարդացնել խաղաղ բանակցությունները»,- նամակում նշել է Քեն Խաչիկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---