Ապրիլի 23-ին Քեմբրիջում կայանալու է բողոքի ցույց Հայոց ցեղասպանության հերքման դեմ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Քեմբրիջում Հայկական Երիտասարդական Ֆեդերացիան բողոքի ցույց է կազմակերպելու Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Ցույցն սկսկվելու է Սուրբ Երրորդության եկեղեցու մոտ, որտեղ պատարագ է մատուցվելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ապա երթը շարժվելու է դեպի Հարվարդի հրապարակ, որտեղ մասնակիցները կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մեր նպատակն աղմուկ բարձրացնելն ու հանրության համար լսելի դառնալն է»,- ասվում է Ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---