Վերաքննիչ դատարանում քննում են Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքները17 օգոստոսի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում սկսվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքների քննարկումը, հայտնում է Tert.am-ը: Դատարանի դիմաց հավաքվել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա համակիրները, նրանք սպասում ենք քննարկման արդյունքներին: Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով: Օգոստոսի 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու կուսակցության անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին, ինչպեսև Հանրապետությունում առկա բոլոր քաղբանտարկյալներին: Առանց այս քայլի և առաջիկա ամիսներին երկրի քաղաքական կյանքը վերափոխելուն միտված արմատական այլ միջոցառումների, Հայաստանի ընդդիմությունը առավելևս դուրս կմղվի ընտրական գործընթացներից` սահելով դեպի ավելի անկանխատեսելի պայքարի մեթոդներ», - ասված է հայտարարությունում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |