Ենիգոմշյան. Ոստիկանների սպանությունների համար պատասխան տվողներ պետք է լինեն![]() 18 օգոստոսի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գրավման օրերին մահացած երեք ոստիկաններից մեկը «Սասնա ծռեր» խմբի գործողություններից չի սպանվել, իսկ մյուս երկու ոստիկանները վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա նրանց սպանությունների համար, հայտնում է Panorama.am-ը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից օգոստոսի 8-ին: «Այդ փոխհրաձգության ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ վիրավորներ, որոնք բարեբախտաբար, իրենց կյանքը չեն կորցրել: Այնտեղ եղել է փոխհրաձգություն, պաշտպանություն, և պաշտպանության արդյունքում զոհվել է երկու ոստիկան: Զուտ մարդկային առումով ես հերթական անգամ իմ ցավն եմ հայտնում նրանց մահվան կապակցությամբ», -հայտարարել է Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը նշել է, որ ոստիկանների մահերի համար պատասխան տվողներ պետք է լինեն ու հավելել. «Բայց նաև պատասխան տվողներ պետք է լինեն ամբողջ Հայաստանում տիրող իրավիճակի համար: Եթե միայն այդ երկու մահերի համար պատասխանատվություններ փնտրվեն և օրենքի կիրառում լինի, ապա դա շարունակություն կլինի նույն այս անարդար իրադրությանը»: ՀԽ անդամի խոսքով, նախաքննությունը պետք է հաշվի առնի հանգամանքը, որ ինքնապաշտպանության արդյունքում է վիրավորումը կատարվել: Հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվել ու որոշ ժամանակ անց մահացել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ նույն օրը վիրավորված Գագիկ Մկրտչյանը ստացած վնասվածքներից կոմայի մեջ էր ընկել և 27 օր անց մահացավ հիվանդանոցում: Հուլիսի 30-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքից արձակված դիպուկահարի կրակից մահացել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |