«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ

«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպանական կողմի՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը և նա կմնա կալանքի տակ: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը, հայտնում է Tert.am-ը:

«Վերաքննիչ բողոքս մերժեցին, սակայն դատարանը հրապարակեց միայն դատական ակտի եզրափակիչ մասը, այս պահին դատարանի որոշումն ինձ չեն տրամադրել: Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը, այն է՝ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությանը, սակայն որևէ տեղեկություն, նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, դատարանին չի ներկայացվել»,-ասել է փաստաբանը:

Խոսելով Թաթուլ Թամրազյանի առողջական իրավիճակի մասին՝ փաստաբանն ասել է, որ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, հրազենային վնասվածքը ստացել է որովայնի շրջանում և օրական մի քանի անգամ բժիշկները նրան ցավազրկող են ներարկում:

Բացի այդ, փաստաբանը տեղեկացրել է, որ Թամրազյանը հայերենին չի տիրապետում, սակայն Թամրազյանին փաստաթղթերը ռուսերեն լեզվով չեն ներկայացվում, պարզապես տրամադրվել է թարգմանիչ.«Այդ փաստով այսօր բողոք կներկայացնեմ Դատախազություն՝ քննիչների բողոքները վիճարկելու փաստով»:

Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը:

Ընթերցեք նաև. Արայիկ Խանդոյանն ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԲՀԿ-ականը պատրաստ է հանել թեկնածությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---