ԶՈւ զորամասերում մեկնարկել է 2016թ. ամառային ուսումնական փուլը![]() 20 օգոստոսի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈՒ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները: Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները: Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Կատարելագործվում են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է ստորաբաժանումների մարտունակությունը: ՀՀ ԶՈւ զորամասերում ուսումնական նոր փուլի շրջանակում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, ստորաբաժանումները մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերելու վարժանքներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |