Թուրքիայում կատարված եկեղեցականների սպանության գործով կասկածյալները կանգնել են դատարանի առջեւ

PanARMENIAN.Net - 10 երիտասարդներ եւ մեկ կին, որոնց կասկածում են Մալաթիայում երեք քրիստոնյա եկեղեցականների սպանության մեջ, կանգնել են դատարանի առջեւ, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը: 12-րդ կասկածյալը դեռեւս գտնվում է հիվանդանոցում լուրջ վնասվածքներով: Վնասվածքները ստացվել են այն բանից հետո, երբ նա անցյալ չորեքշաբթի դուրս է թռել Մալաթիայի քրիստոնեական հրատարակչատան երրորդ հարկից, կտրելով հրատարակչության երկու աշխատակիցների` երկու թուրքերի եւ մեկ գերմանացու կոկորդները:



Սպանությունը ժամանակի առումով վերջին հարձակումն է փոքրամասնությունների վրա Թուրքիայում` անցյալ տարի կաթոլիկ եկեղեցական Անդրեա Սանտորոյի եւ 2007 թ. հունվարին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանություններից հետո:



Մեղադրողի հարցաքննությունից հետո, կասկածյալները կհանձնվեն դատավորին, որը կարող է ուղարկել նրանց բանտ կամ ազատ արձակել: Նշենք, որ կասկածյալներից մեկը նկարահանել է եկեղեցականների սպանությունը բջջային հեռախոսի տեսախցիկով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---