Yandex.Taxi-ն մեկնարկել է նաև Վրաստանում. Երևանում այն ավելի պահանջված է, քան ՌԴ որոշ քաղաքներում24 օգոստոսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Yandex.Taxi-ն սկսել է աշխատել Վրաստանում` մեկնարկելով Թբիլիսիից, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Նոր երկրներում մեկնարկների փորձից ելնելով` մենք արդեն կարող ենք առաջին եզրահանգումներն անել, թե որքանով է մեր բիզնեսը հետաքրքրական արտերկրում, որտեղ Yandex բրենդը ներկայացված չէ: Հայաստանում և Ղազախստանում գործարկման օրվանից Yandex.Taxi-ն հավելվածը App Store-ի և Google Play-ի առաջին հորիզոնականներում է բոլոր հավելվածների թվում, ինչպես նաև «Տրանսպորտ» բաժնում: Երևանը Yandex.Taxi-ի պատվերների քանակով արդեն առաջ է անցել ՌԴ միլիոնանոց բնակչությամբ քաղաքներից շատերից»,-ասել է տարածաշրջանում Yandex.Taxi-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանը: Հավելվածի ինտերֆեյսը հասանելի է վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այժմ Yandex.Taxi-ն է միացած 200 մեքենա Թբիլիսիի 11 տաքսի ծառայությունից: Ծառայությունը կգործի Վրաստանի նաև այլ քաղաքներում: Նստելավարձը, 2 կմ տարածությունն ու 5 րոպե տևողությամբ ուղևորության արժեքը կլինի 50 թեթրի: Այնուհետև յուրաքանչյուր կմ համար հավելվում է 50 թեթրի, իսկ րոպեի համար` 10 թեթրի: Քաղաքից դեպի օդանավակայան ուղևորության արժեքը ֆիքսված է` 25 լարի: Վճարել կարելի է միայն կանխիկ, սակայն շուտով դա հնարավոր կդառնա նաև բանկային քարտի միջոցով: Yandex.Taxi-ն կգործարկվի նաև Ուկրաինայում, Էստոնիայում և Լատվիայում: Այժմ Yandex.Taxi-ն գործում է ՌԴ 30 քաղաքում, Երևանում, Մինսկում և Ալմաթիում: Ընդհանուր առմամբ ծառայությանը մասնակցում է 70.000 ավոտմեքենա և մոտ 600 տաքսի ծառայություն և կարգավարական կետ: Yandex.Taxi ծառայությունը Ռուսաստանում գործում է 2011-ից։ Հայաստանում ուղևորության առաջին 1 կիլոմետրի արժեքը 100 դրամ է, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |