ՄԻՊ. Անդրիաս Ղուկասյանը բարձրացրել էր ջրի խնդիրը` սահմանափակում չի լինի![]() 25 օգոստոսի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին, ուսումնասիրում են նրա հետ կապված բժշկական փաստաթղթերը, խոսում բժշկի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է Tert.am-ը: «Անդրիաս Ղուկասյանը բարձրացրել էր ջրի հետ կապված խնդիրը, մենք քննարկել ենք Քրեակատարողական վարչության հետ, որ ջրի սահմանափակում չլինի, խնդիր չառաջանա»,- ասել է Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ է այցելել Անդրիաս Ղուկասյանին, և առաջիկայում էլ աշխատակիցները կրկին կայցելեն։ Օգոստոսի 24-ին Վերաքննիչ դատարանը մերժեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը, և նա կշարունակի մնալ անազատության մեջ: Արդեն 25 օր է՝ Ղուկասյանը հացադուլի մեջ է և պնդել է, որ կշարունակի հացադուլը: Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |