«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը կվիրահատվի «Էրեբունի» բուժկենտրոնում

«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը կվիրահատվի «Էրեբունի» բուժկենտրոնում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին վիրահատվելու է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանքի տակ գտնվող Արամ Մանուկյանը: Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» արդեն իսկ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրան կվիրահատեն, հայտնում է Tert.am-ը նրա պաշտպան՝ Ինեսսա Պետրոսյանի վրա հղումով:

Արամ Մանուկյանի վիրահատությունից հետո կվիրահատվեն նաև «Սասնա ծռեր» խմբի մյուս վիրավոր անդամները: Վիրահատման ենթակաների թվում է նաև Աշոտ Պետրոսյանը, որը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ունի ոտքերի հատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---