Վատիկանը հարգել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ այդ ողբերգության 92-րդ տարելիցի կապակցությամբ Հրռոմի հայ համայնքի եւ Պապի հայկական կոլեգիայի ներկայացուցիչները ոգեկոչման աղոթք են հղել, հաղորդում է Gazeta Wyborcza-ն: Հոգեհանգստի արարողությունը կատարվել է այն խաչքարի մոտ, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը նվիրաբերել է 1996թ. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Երեւան կատարած իր այցի ժամանակ 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը աղոթք է հղել առ Աստված. «Լսիր, Տեր, Հռոմի Եպիսկոպոսի ձայնը, որը ձայնակցում է իր նախորդներից մեկի` Բենեդիկտոս XV-ի աղոթքին, որը 1915 թվականին իր ձայնը բարձրացրեց ի պաշտպանություն տառապյալ եւ ոչնչացման շեմին հասած հայ ժողովրդի: XX դարը նշանավորվեց բռնության ծայրահեղ դրսեւորումներով: Հայոց ցեղասպանությունը, որով սկսվեց դարը, դարձավ հրեշավոր հանցագործությունների նախաբանը, որոնք կատարվել են ողջ հարյուրամյակի ընթացքում: Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլ նաեւ ողջ մարդկությանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---