Խոսրովի արգելոցում մոտ 16 հա բուսածածկույթ է այրվել

Խոսրովի արգելոցում մոտ 16 հա բուսածածկույթ է այրվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---