Հայոց ցեղասպանություն. Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ բողոքի ցույց է անցել

PanARMENIAN.Net - Հայկական կազմակերպությունները երթ են կազմակերպել Հոլիվուդի փողոցներով` ի հիշատակ XX դարի առաջին` Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի: «Մենք հիշում ենք Ստամբուլում հայկական մտավորականության ներկայացուցիչների սպանությունը 1915 թվականի ապրիլի 24-ին»,- հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հայկ Հովսեփյանը: Նա հիշեցրեց, որ այդ սպանությունները դարձան Թուրքիայում հայերի հետապնդումների սկիզբը: «Մոտ 1,2 միլիոն հայ է սպանվել 1915 եւ 1918 թվականների միջեւ` Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Թուրքիան պնդում է, որ սպանությունները կառավարության կողմից կազմակերպված չեն եղել եւ չի համաձայնվում, որ ցեղասպանություն եղել է»,- ասել է նա: Լոս-Անջելեսի ոստիկանությունը պնդում է, որ մասնակիցների թիվը կազմում էր մոտ 1000 հոգի, սակայն, Հովսեփյանի կարծիքով, նրանց թիվը 2-3 անգամ նեծ էր: Թուրքական հյուպատոսարանի մոտ բողոքի ցույց է կազմակերպվել, որին մոտ 300 մարդ է մասնակցել: Լոս-Անջելեսի ոստիկանության մամլո քարտուղար Կարեն Սմիտի խոսքերով, ցույցը խաղաղ էր, չեն եղել ձերբակալություններ եւ ճանապարհային վթարներ, գրում է Los Angeles Times:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---