Անկարան փախստականների նոր ալիքով է սպառնում Եվրամիությանը 1 սեպտեմբերի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ստիպված կլինի բացատրություններ տալ եվրոպացիներին փախստականների նոր ալիքի վերաբերյալ, եթե միգրացիոն համաձայանգիրը Թուրքիայի և ԵՄ միջև չստորագրվի: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Եթե Թուրքիայի հետ կնքված պայմանավորվածությունները չաշխատեն, իսկ Եվրոպան, կախված իրավիճակից Հալեպում կամ Հյուսիսային Աֆրիկայում, բախվի ներգաղթյալների նոր ալիքի հետ, որը 2-3 անգամ կգերազանցի նախորդը, ապա պարոն Յունկերն ու մեր բարեկամները ստիպված են լինելու բացատրել Եվրոպայի ժողովրդներին, թե ինչ է կատարվում »,-ասել է Չելիքը Anadolu-ին տված հարցազրույցում: «Մենք հիմա չենք կարող փոփոխություններ կատարել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ և մի շարք այլ օրենքներում: Սակայն, այդ հարցը կարող է կրկին քննարկվել, եթե Եվրոպայի խորհրդի ներսում մեխանիզմ ստեղծվի, կամ փոխվեն հանգամանքները: Թուրքիան չի կարող փոխել այդ օրենքը, քանի որ միաժամանակ պայքարում է 5-6 ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,-ասել է նախարարը: ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտի 18-ին համաձայնեցրին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիրը: Մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց հանել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի ստանձնած պայմանները: Թուրքիայի նախագահն իր հերթին սպառանց ԵՄ-ին չեղարկել համաձայնագիրը, եթե Եվրամիությունը առանց վիզաների ռեժիմ չարտոնի Թուրքիայի քաղաքացիների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |