ԱՎԾ. Հուլիսին գյուղոլորտն անկում է ապրել

ԱՎԾ. Հուլիսին գյուղոլորտն անկում է ապրել

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2016-ի հուլիսին կազմել է ավելի քան 90.593 մլրդ դրամ, ինչը 3.8%-ով պակաս է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 7 ամսվա կտրվածքով, այնուամեայնիվ, 1.3% աճ է արձանագրվել, ոլորտը տվել է 358.870 մլրդ դրամի եկամուտ: Տարեսկզբից տեմպերը, սակայն, շեշտակի նվազել են՝ 2015 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրվել էր 15.4% աճ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 3.3%-ով:

Ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2.3% աճ՝ կազմելով 13.997 մլրդ դրամ:

Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտների արտադրանքի ծավալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն նախատեսվում է հրապարակել եռամսյակային պարբերականությամբ:

Կարդացեք նաև. Հայաստանում 4 անգամ ավելի շատ վիսկի է արտադրվել, քան շամպայն

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---