Թուրքիան հորդորում է ԱՄՆ-ին ճնշում գործադրել սիրիացի քրդերի վրա 3 սեպտեմբերի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները կոչ են անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել սիրիացի քրդերի վրա, որպեսզի նրանք Եփրատ գետից դեպի արևելք հեռանան: Այդպիսի հայտարարություն է արել երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է ՌԻԱ Նովոսիտն Reuters-ի վրա հղումով: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ հանդեպ, եթե ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական խմբավորումները չնահանջեն դեպի Եփրատի արևելք, «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրեր սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն»` PYD կուսակցույան վրա, որպեսզի նրանք հետ քաշվեն Եփրատից դեպի արևելք: Շատ արդյունավետ կլիներ, եթե մենք այդ գործողությունն իրականացնեինք ԱՄՆ ուժերի հետ համատեղ»,-ասել է նա: «Ֆրանս պրես» գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում իր աղբյուրի վրա հղումով հայտնել է, որ քրդական ինքնապաշտպանական բոլոր ուժերը Սիրիայի հյուսիսում նահանջել են Եփրատից դեպի արևելք: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի վստահում ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարություններին այն մասին, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը ենթարկվել են Անկարայի պահանջին և նահանջել են: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |