Վանում 8 թուրք զինվորական է սպանվել և ՔԱԿ 11 անդամ 3 սեպտեմբերի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառի Թենդյուրեք շրջանում զինված բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 անդամ: Այդ մասին ասվում է Վանի վարչակազմի հաղորդագրության մեջ: «Թենդյուրեքի շրջանում անջատողական ՔԱԿ անդամների հետ բախման հետևանքով սեպտեմբերի 2-ին զոհվել է 3 սպա և 5 ենթասպա, 8 զինվորական վիրավորվել է: Ոչնչացվել է 11 զինյալ: Մարտական ավիացիայի մասնակցությամբ գործողությունը շարունակվում է»,-ասվում է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 2-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան Հաքքյարի գավառի Չուքուրջի շրջանում, որի հետևանքով 1 թուրք զինծառայող է զոհվել և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 զինյալ: Օգոստոսի 18-ին 3 մարդ էր զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Տեղական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները: Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |