«Ժառանգությունը» չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին 3 սեպտեմբերի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցության անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, և ստեղծված պայմաններում կուսակցությունը հրաժարվում է հանրակարգային մասնակցություն ունենալ առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ «Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված ՀՀ-ում բոլոր համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ և հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին և երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով»,- նշվում է հայտարարության տեքստում: 2016թ. հուլիս-օգոստոս ամիսների, ըստ հայտարարության, ժողովրդական պայքարի հանդեպ դե-ֆակտո իշխանությունների իրագործած բռնաճնշումները բերեցին «Ժառանգության» համար իր հիմնադրումից ի վեր մի աննախադեպ իրավիճակի, երբ նրա մի շարք ղեկավար անդամներ կալանավորվեցին՝ շեղելով կուսակցության քաղաքական օրակարգը և ստիպելով իր ջանքերն ուղղել նրանց ազատ արձակման գործին. «Ու թեև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը ի վերջո, գրավի դիմաց ազատ արձակվեցին, սակայն նրանց հանդեպ դեռ շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի տեսքով, իսկ Հայաստանի բանտերը դեռ լեցուն են խղճի բանտարկյալներով, որոնց թվում են նաև մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ: Նման պայմաններում մենք համարում ենք, որ ցանկացած տիպի, այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների լեգիտիմությունը և լեգալությունը ի սկզբանե խաթարված է և «Ժառանգությունն» ինքը կաշկանդված է ընտրություններին լիարժեքորեն մասնակցելու առումով: Այդ իսկ պատճառով «Ժառանգությունը» հրաժարվում է հանրակարգային մասնակցություն ունենալ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, միաժամանակ ազատ թողնելով իր շարքային անդամներին իրենց անհատական նախաձեռնություններում»: ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ: Կարդացեք նաև՝ Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. Ով ում հետ և ում դեմ կպայքարի Գյումրիում ու Վանաձորում Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |