Երևանում սեպտեմբերի 8-9-ն առանց տեղումների եղանակ է սպասվում

Երևանում սեպտեմբերի 8-9-ն առանց տեղումների եղանակ է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետությունում սեպտեմբերի 5-7-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաև կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, -ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը սեպտեմբերի սկզբին անկայուն կլինի. Կարճատև անձրևներ, ամպրոպ, ջերմաստիճանի տատանում

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---