Պեսկով. Ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջությամբ կվերականգնվեն 5 սեպտեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ կարծիքներ են փոխանակել Սիրիայի հակամարտության և երրկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Բավականին երկար են բանակցել` և պատվիրակությունների մակարդակով, և առանձնազրույցի ձևաչափով, որին հետո միացել են ԱԳ նախարարները: Հանդիպումն անցել է վստահության մթնոլորտում, կարծիքների ակտիվ փոխանակում է տեղի ունեցել: Քննարկվել է Սիրիայի իրավիճակը»,-ասել է նա: Ըստ նրա, պատվիրակությունների մասնակցությամբ անցած հանդիպման ժամանակ խոսվել է ռուս-թուրքական համագործակցության վերականգնման մասին բոլոր ձևաչափերով, այդ թվում Բարձր մակարդակի խորհրդի մասով, որի նիստը նախատեսվում է գումարել մինչև տարեվերջ: Նախատեսվում է վերականգնել նաև ռազմավարական պլանավորման համատեղ խմբի աշխատանքը, որի նիստը կկայանա աշնանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների համաժովի գործունեությունը: Բացի այդ, հավելել է Պեսկովը, փաստացի ավարտվել է աշխատանքը մինչև 2019թ. համար նախատեսված Գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագրի վրա, որն արդեն պատրաստ է ստորագրման: Չինաստանում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մտերմիկ զրույցներն անհանգստացրել են ԱՄՆ նախագահին, գրում է Tert.am-ը թուրքական «Սաբահ» թերթի վրա հղումով: Պատճառը, ըստ թերթի, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի համար մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված անհամաձայնություններն են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հանդիպել են Չինաստանում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է Tert.am-ը թուրքական t24.com.tr կայքի վրա հղումով: Նշվում է, որ նախագահները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: «Լավ ու վատ ահաբեկիչ չի լինում, ահաբեկիչն ահաբեկիչ է: Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրի հարավում թափ հավաքեն նոր ահաբեկչական ուժեր», - ասել է Էրդողանը: Օբաման, իր հերթին, աջակցություն է հայտնել Թուրքիային հեղաշրջման փորձից հետո իրականացվող անվտանգության հատուկ գործողությունների հարցում, սակայն խուսափել է հստակ ձևակերպումներ անել հեղաշրջման փորձի համար մեղադրվող և ԱՄՆ քաղաքացի հանդիսացող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |