Երուսաղեմում կանխել են Նիսի սցենարով ահաբեկչությունը

Երուսաղեմում կանխել են Նիսի սցենարով ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Երուսաղեմում կանխել են Նիսի սցենարով ահաբեկչությունը: Իսրայելի ոստիկանները գնդակահարել են պաղեստինցուն, որն ավտոմեքենայով փորձել է վրաեթրի ենթարկել Երուսաղեմում փախստականների ճամբարի պահակազորի աշխատակիցներին:

Միջադեպը տեղի է ունցել սեպտեմբերի լույս 5-ի գիշերը Արևելյան Երուսաղեմի Շուաֆաթ ճամբարում: Ոստիկանները կրակ են բացել ճամբարի պահակազորի աշխատակիցների ուղղությամբ ընթացող մեքենայի վրա: Մեքենայում ևս մեկ մարդ է եղել, որին իրավապահները լրջորեն վիրավորել են:

Վրաերթը, որն ահաբեկչութուն է որակվել, շարունակել է գրեթե ամենօրյա դարձած արաբական հարձակումների շարքը` սառը զենքի, հրազենի կամ ավտոմոբիլային վրաեթրի մարտավարությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---