Անկարան «կոշտ քննադատության է» ենթարկել Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - Անկարան «կոշտ քննադատության է» ենթարկել Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայտարարելով, որ այն «անթույլատրելի, անարդար եւ բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի է»: Չնայած թուրքական կառավարության «նախազգուշացմանը», Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը 2007 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունն, այդ օրը հայտարարելով Հիշատակի օր:



«Մենք անթույլատրելի, անարդար եւ բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի ենք համարում Կանադայի վարչապետի հայտարարությունը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ «տվյալ ճանաչումը չի նպաստի բարեկամական հարաբերություններին Թուրքիայի եւ Կանադայի միջեւ եւ չի նպաստի հարաբերությունների նորմալացմանը երկու հարեւան երկրների` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»: «Մենք գտնում ենք, որ Ս.Հարփերը շարունակում է մոլորության մեջ գտնվել` իրավասու կանադացի պատմաբաններին 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու կոչ անելու փոխարեն»,-ընդգծվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:



Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն «նախազգուշացրել» էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, որ ապրիլի 24-ին նա հանդես չգա հայտարարությամբ, որտեղ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են անվանվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---