ԱՄՆ դեսպանատունը վերանորոգել է Դավթաշենի մանկապարտեզը՝ հատկացնելով $285.000 6 սեպտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացված ծրագրի շրջանակում 2016-ին Դավթաշենի թիվ 59-ը մանկապարտեզը ավելի շատ երեխաներ է ընդունել ու ավելի լավ պայմաններ է ապահովում նրանց համար: Մանկապարտեզում ավարտվեցին վերանորոգման աշխատանքները, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Այս աշխատանքների համար հատկացվել էր 285.000 դոլար: 2009թ.-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում իրականացվել են վերանորոգման 26 ծրագրեր՝ ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: «Երեխաներին անհրաժեշտ է ապահով ու հյուրընկալ միջավայր և կարծում եմ այս վերանորոգման շնորհիվ այստեղ նրանց համար դա ապահովված է», - սեպտեմբերի 6-ին ժապավենը կտրելու հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: Միջոցառմանը ներկա էին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Դավթաշեն համայնքի պաշտոնատար անձինք: Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նախկինում չգործածվող մի քանի սենյակներ ու մանկապարտեզի սանհանգույցները: Շինարարական աշխատանքներն ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վերահսկողության ներքո իրականացվել են ՍԵՍԿՈ ընկերության կողմից: Վերանորոգման շնորհիվ մանկապարտեզը կարողացավ իր դռները բացել հերթում սպասող մոտ 100 երեխայի համար և որակյալ կրթությունը հասանելի դարձնել ավելի շատ երեխաների համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |