«Եվրատեսիլ 2017»-ն, այնուամենայնիվ, կանցկացվի Ուկրաինայում

«Եվրատեսիլ 2017»-ն, այնուամենայնիվ, կանցկացվի Ուկրաինայում

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը կանցկացվի Կիևում: Մրցակցային ընտրության արդյունքը հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Զուրաբ Ալասանիան:

112 Ուկրաինա հեռուստաալիքին հղումով Tert.am-ը գրում է, որ քվեարկության արդյունքում Կիևը ստացել է 19, Օդեսան` 2 ձայն, իսկ քվեարկողներից մեկը ձեռնպահ է մնացել:

Ավելի վաղ դիտարկվում էր «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունքն Ուկրաինայից Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը` Կիևում մրցույթի անցկացման հետ կապված մի շարք խնդիրների պատճառով, սակայն հետո Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին կհայտարարվի «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքի անունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---