ՀՀ ՄԻՊ. Համաներումը կոնկրետ խնդիրներ պետք է լուծի10 սեպտեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Համաներումը պետք է կոնկրետ խնդիրներ լուծի: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներման հարցին: «Օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ կան, որոնք անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այն այդպիսին դիտելու»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Դիտարկումը, թե համաներման հետ կապված տեսակետներ կան, որ այն նպատակաուղղված է կալանավայրերի բեռնաթափմանը՝ Պաշտպանը հրաժարվել է մեկնաբանել: «Քանի որ համաներման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, հետևաբար այդ առումով ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչ դրույթներ է ունենալու համաներման ակտը, կամ եթե այդպիսին լինելու է»,- ասել է ՄԻՊ-ը: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությանը, որի մասին նաև ՄԻՊ-ն է անդրադարձնում իր զեկույցներում, Թաթոյանը պատասխանել է, որ խնդիրն, իհարկե, կա: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Խորհրդից հայտնում են, որ հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |