Ստամբուլում սկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացը

PanARMENIAN.Net - Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը չի ընդունել «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ դատախազների կազմած մեղադրական եզրակացությունը: 30 էջանոց մեղադրական եզրակացությամբ պահանջվում էր ահաբեկչական կազմակերպություն հիմնելու մեղադրանքով պատիժ սահմանել 18 մեղադրյալների նկատմամբ: Դատարանը պատճառաբանել է, թե «բավարար չեն կասկածյալների կողմից ահաբեկչական կազմակերպություն հիմնելու եւ դրան անդամակցելու վերաբերյալ եղած փաստերը»: Սակայն դատախազներ Սելիմ Բերնա Ալթայը եւ Ֆիքրեթ Սեչենը բողոքարկել են դատարանի որոշումը 9-րդ քրեական դատարանում, որն էլ մեղադրական եզրակացությունն ուղարկել է 14-րդ քրեական դատարան: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտարարել է, որ դատական գործընթացը համարվում է սկսված մեղադրական եզրակացության ընդունման պահից. «Այս պահին այն արդեն սկսված է»,- ասել է նա, գրում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---