Էրդողանի խոսնակ. Սիրիական Ռաքքա մտնելու մտադրություն առայժմ չունենք13 սեպտեմբերի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ԶՈՒ-ն առայժմ մտադիր չէ գործողություններ ծավալել Սիրիայի Ռաքքա նահանգում: Այս մասին հայտարարել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Քալընը նշել է, որ ներկա պահին իրենք վճռական են կոալիցիոն ուժերի հետ միասին «Իսլամական պետություն» խմբավորման երկրորդ «մայրաքաղաք» Էլ-Բաբն ԻՊ-ից մաքրելու հարցում, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը: Էրդողանի խոսնակը նաև հավելել է, որ իրենք շարունակում են թերահավատորեն մոտենալ քրդական խմբավորումների` Եփրատի արևելյան ափ հետ քաշվելու մասին հավաստիացումներին և շարունակելու են պայքարել նաև նրանց դեմ: Քալընն ընդգծել է, որ իրենց չեն հետաքրքրում այն պնդումները, թե քրդական խմբավորումներն էլ են պայքարում ԻՊ-ի դեմ: «Հըզբոլլահն էլ է (լիբանանյան արմատական շարժում) ԻՊ-ի դեմ պայքարում, նրանց է՞լ եք արդարացնելու», - ասել է Քալընը: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միայնակ ռազմական գործողություններ սկսել սիրիական Ռաքքա քաղաքում: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |