Twitter-ը սեպտեմբերի 19-ից չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում

Twitter-ը սեպտեմբերի 19-ից չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում

PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունը չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում` հաշվառման ենթակա նիշերից հանելով լրացուցիչ մեդիաֆայլերը:

Սոցցանցն այլևս 140 մատչելի նիշերի թվում հաշվի չի առնի տեսահոլովակները, լուսանկարները, GIF-ֆայլերը, հարցումներն ու հղումները Twitter-ի այլ օգտատերերին: Դա թույլ կտա միկրոբլոգերներին ավելի մեծ ծավալի տեքստային հաղորդագրություններ գրել, քան նախկինում: Բացի այդ, սոցցանցում հանվում է թվիթի մեջբերման դեպքում մեկնաբանության 116 նիշի սահմանափակումը, հայտնում է Lenta.ru-ն The Verge-ի վրա հղումով:

Մոտալուտ փոփոխությունների մասին Twitter-ը դեռ մայիսին էր հայտարարել, սակայն ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէր:

«Վերջին շրջանում սա ամենամեծ նորամուծությունն է, որը մենք հաստատել ենք, մարդկանց 140 նիշով լիովին արտահայտվելու հնարավորություն տալու համար»,-հայտարարել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին:

Փոփոխությունները ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 19-ին: Ընդ որում հայտնի չէ, արդյոք սոցցանցը միաժամանակ կիրականացնի բոլոր փոփոխությունները, թե դա աստիճանաբար տեղի կունենա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---