ՀԱԷԿ-ը սեպտեմբերի 20-ից վերանորոգման կկանգնի

ՀԱԷԿ-ը սեպտեմբերի 20-ից վերանորոգման կկանգնի

PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանում կանցկացվի պլանային կանխարգելիչ վերանորոգում: Այդ մասին հայտնել է ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդնայանը:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին և կտևեն 61 օր, որից հետո նոյեմբերի 20-ին ՀԱԷԿ-ը կրկին կշահագործվի:

Կանխարգելիչ միջոցառումները կիրականացվեն «Ռուսատոմ սերվիս» ընկերության հետ համատեղ` ըստ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի: Մի մասը կիրականացվի ռուսական վարկի հաշվին:

Աշխատանքների ավարտին ՀԱԷԿ ղեկավարությունը կդիմի Միջուկային անվտանգության պետական կոմիտե մինչև 2026թ. շահագործելու թույլտվություն ստանալու նպատակով: Մինչ այդ ստացած թույլտվությունը թույլ էր տալիս շահագործել կայանը մինչև 2016թ., հայտնում է Rusarminfo.ru-ն:

Ավելի վաղ «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ը եզակի է և մասնագետները կայանի անվտանգ շահագործման առումով ոչ մի մտավախություն չունեն:

2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը ՀՀ-ին կտրամադրի մինչև 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ Հայաստանի տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---