Յունկեր. Ժամանակն է, որ ԵՄ-ն ռազմական դաշինք ստեղծի

Յունկեր. Ժամանակն է, որ ԵՄ-ն ռազմական դաշինք ստեղծի

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միասնական կենտրոնակայան ստեղծի: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Արդյունավետ գործելու համար պետք է ԵՄ շրջանակում միասնական եվրոպական գլխավոր շտաբ ունենալ»,-ասել է նա` ելույթ ունենալով Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի ընդլայնված նստաշրջանում:

Ըստ նրա, ժամանակն է համախմբել ԵՄ անդամ պետությունների պաշտպանական կարողությունները: «Լիսաբոնի պայմանագիրը թույլ է տալիս ԵՄ անդամներին համատեղել պաշտպանական հնարավորությունները մշտական գործող կառույցում: Կարծում եմ` ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա:

Ըստ Յունկերի, ԵՄ երկրների միջև համագործակցության անբավարար մակարդակը պաշտպանության ոլորտում «Եվրոպայից 20-100 մլն է խլում»:

«Երաշխավորելու համար եվրոպական պաշտպանության ամրությունը` եվրոպական ռազմարդյունաբերությունը պետք է ապացուցի իր նորարար ունակությունները:

Նա նաև կողմ է արտահայտվել քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միասնական կենտրոնակայանի ստեղծմանը: Ըստ նրա, Եվրամիությունն այլևս չի կարող կախված լինել «մեկ գերտերությունից» և առանձին երկրների ռազմական հնրավորություններից:

Սեպտեմբերի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա ավարտին հայտարարեց, որ Տեսանելի ապագայում Եվրամիության բանակ չի ստեղծվի:

Քաղաքագետները նշում են, որ արդեն 20 տարի շարունակ քննարկվող ԵՄ բանակի ստեղծման գաղափարը վերջնականապես արգելակվեց, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Սեփական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին ավանդաբար կողմ են Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել դրան, իսկ ԵՄ-ից դուրս դեմ է եղել ԱՄՆ-ն, հավանաբար, մտավախություն ունենալով, որ նման կառույցի ձևավորումը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի դերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---