Նարինե Աբգարյանի վեպը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի կարճ ցուցակում

Նարինե Աբգարյանի վեպը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի կարճ ցուցակում

PanARMENIAN.Net - Համառուսական «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակի ժյուրին հրապարակել է «21–րդ դար» և «Մանկություն. պատանեկություն. երիտասարդություն» անվանակարգերում գլխավոր մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը: Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը ներառվել է «21–րդ դար» անվանակարգում: Նույն անվանակարգում ընդգրկված է ևս 5 ստեղծագործություն:

2016-ի մարտին հրապարակվել էր մրցանակաբաշության երկար ցուցակը, որում ընդգրված էր 68 ստեղծագործործություն:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Մոսկվայում:

Ամենամյա համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին: Մրցանակաբաշխությունը պահպանում է ռուս դասական գրականության ավանդույթները և ժամանակակից գրականության արդիական միտումները:

«Նարինե Աբգարյանն ընթերցասեր հասարակությանը շատ լավ ծանոթ անուն է: «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը բարության, լույսի և սիրո մասին է: Աբգարյանը յուրովի է արտահայտել ֆիզիկական, արևի, հոգևոր, մարդկային լույսի ընկալումը: Հիանալի ռուսաց լեզուն և ռուսական դասական գրականությանը պատկանելn այս գիրքը դարձնում է կարևոր իրադարձություն»,- ասել է մրցանակաբաշխության համանախագահ Վլադիմիր Տոլստոյը:

Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, այս տարի՝ «Զուլալի» գիրքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---