ԼՂՀ-ն Շիրակի համայնքներին 220 տոննա հացահատիկի սերմացու է տրամադրել![]() 15 սեպտեմբերի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն տրամադրել է 220 տոննա հացահատիկի սերմացու, որը տրամադրվել է կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Քեթի և Մայիսյան համայնքներին: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: Կարկտահարությունից տուժած 853 տնտեսությամ մոտ 4050 մարդու կտրամադրվի 150 կգ սերմացու: Տուժած համայնքների բնակիչների հետ հանդիպել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: «Օգնությունը ճիշտ ժամանակին էր և իրոք, մի փոքր կթեթևացնի այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին աննախադեպ կարկտահարության հետևանքով 100 տոկոս բերքը կորցրած գյուղացու հոգսը»,-ասել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Շիրակի մարզի Նոր Կյանք, Մարմաշեն, Վահրամաբերդ և Մայիսյան համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից, օգոստոսի 5-ին կարկտահարություն է գրանցվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |