ՀՀ ԱԳՆ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում թուրք դիտորդներ չեն լինի

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում թուրք դիտորդներ չեն լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, այդ պատճառով էլ թուրք դիտորդներ ընտրություններում չեն լինի, հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը:



Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է թուրք դիտորդների մասնակցությունից Անվտանգության եւ համագործակցության եվրոպական խմբի (AGIT) առաքելության կազմում տարածվել էր մայիսի 7-ին թուրքական ԶԼՄ-ներում: ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրի խոսքերով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ էին ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդների ներկայությունից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: Իր հերթում Հայաստանի ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը նշել է, որ տվյալներ չունեն թուրք դիտորդներին մերժելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---