ԱՊՀ խորհրդատվական խորհրդի նիստ՝ Երևանում. Քննարկվել են մարդասիրական օգնության հարցեր15 սեպտեմբերի 2016 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` XII-րդ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները: Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ էր ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը: ԱԻ փոխնախարար Համլետ Հակոբյանը պետական պահուստի կառավարման բնագավառի ձեռքբերումներից կարևորեց մարդասիրական օգնության նպատակով հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի գործարկումը Հայաստանում: ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Շահինյանը` որպես խորհրդատվական խորհրդի նախագահ, հանդես է եկել 2016-ի գործունեության հաշվետվությամբ: Անցած ժամանակահատվածում խորհրդի կողմից որոշումներ են ընդունվել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի օգնություն տրամադրելու մասին: Մասնավորապես, 2015-2016թթ. ՌԴ նյութական ռեզերվներից մարդասիրական օգնություն է տրամադրվել Ղրղզստանում և Տաջիկստանում բնական աղետներից տուժած քաղաքացիներին: Անհետաձգելի աշխատանքների և աղետի հետևանքների վերացման համար Բելառուսի պետական ռեզերվներից նյութական օգնություն է տրամադրվել Ղրղզստանին: Տաջիկստանում բնական աղետի հետևանքների վերացման համար 2016 թ. Ղազախստանի պետական ռեզերվից տրամադրվել է 640 տոննա սննդամթերք, ինչպես նաև 100.000 լիտր յուղ, կաթնային և մսի 220.000 պահածո: Դրա հետ մեկտեղ Ղազախստանի կառավարությունը որոշել է պետական պահուստից տրամադրել 52.788 անուն անկողնային, սպասքի, վրանային և այլ պարագաներ` Ղրղզստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածներին տրամադրելու համար: Իրականացվել են նաև միջոցառումներ պետական ռեզերվի պահպանության համակարգի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ: Շարունակվում են ընդհանուր տեղեկատվական բազայի ձևավորման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ պետական կարիքների համար անհրաժեշտ նյութական արժեքների ստեղծման ու պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Շահինյանը նշել է, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի օրինակով անհրաժեշտ է նման ռեսուրսներ ստեղծել նաև ԱՊՀ անդամ մյուս երկրներում: Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ԱՊՀ անդամ երկրների` պետական պահուստի բնագավառում ներքին օրենսդրական ակտերի ներդաշնակեցման, ինչպես նաև պետռեզերվների երկարաժամկետ պահպանման հետ կապված հարցերի առնչությամբ: Նիստի ավարտին ԱՊՀ պատվիրակները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացան կենտրոնի առաքելությանն ու տեխնիկական հնարավորություններին: ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի XII-րդ նիստը կշարունակվի նաև սեպտեմբերի 16-ին` Ծաղկաձորում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |