Բախումներ Փարիզում ոստիկանության և ցուցարարների միջև. 12 մարդ է տուժել

Բախումներ Փարիզում ոստիկանության և ցուցարարների միջև. 12 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխման հակառակորդների ցույցի մասնակիցներից 12-ը տարբեր վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում կա նաև 8 ոստիկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Գարնանն ու ամռանը ֆրանսիայում պարբերաբար զանգվածային գործադուլներ և ակցիաներ են եղել աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ, որի նախագիծը մայիսի 10-ին անցկացվեց խորհրդարանի ստորին պալատով: Ցույցերը հաճախ ուղեկցվում են բախումներով և անկարգություններով:

Ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ոստիկանության աշխատակիցներից մեկը ոտքերի այրվածք է ստացել: Այս պահի դրությամբ հայտնի է 60 ձերբակալվածի մասին:

Ըստ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», որը Ֆրանսիայի ամենամեծ արհմիությունն է, ակցիային մասնակցել է մոտ 40.000 մարդ: Ոստիկանության տվյալներն ավելի համեստ են` 12.500-13.500 մարդ:

Մանուել Վալսի առաջարկած բարեփոխումը կոչված է ավելացնելու աշխատատեղերը, սակայն օրինագիծը մի շարք միջոցներ է ենթադրում, որոնց դեմ են մարդիկ`աշխատանքային օրվա երկարացում և աշխատանքից ազատելու կարգի պարզեցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---