Top Gear-ի նախկին հաղորդավարները մեքենաների մասին նոր շոու կվարեն

Top Gear-ի նախկին հաղորդավարները մեքենաների մասին նոր շոու կվարեն

PanARMENIAN.Net - The Grand Tour նոր հեռուստաշոուի առաջին հաղորդումը, որը վարում են հայտնի Top Gear-ի նախկին հաղորդավարներ Ջերեմի Քլարկսոնը, Ջեյմս Մեյը և Ռիչարդ Համմոնդը, կմեկնարկի նոյեմբերի 18-ին Amazon Prime տեսածառայությունում:

Շոուն եթեր դուրս կգա ուրբաթ օրերը, առաջին եթերաշրջանում ենթադրաբար 12 սերիա կլինի, գրում է «Ինտերֆաքսը» Amazon-ի վրա հղումով:

Amazon-ում տեղադրված կարճ տեսանյութում կարելի է տեսնել հաղորդավարներին Ferrari LaFerrari, McLaren P1-ի և Porsche 918 Spyder-ի ղեկին: Top Gear-ի վերջին եթերաշրջանում նրանք բազմիցս էին նշել, որ կցանկանային փորձարկել այդ ավտոմեքենաները, սակայն արտադրողների հետ տարաձայնությունների պատճառով նրանց չհաջողվեց դա անել:

Քլարկսոնն ազատվել էր Top Gear-ից 2015-ի մարտին` պրոդյուսերին հարվածելու համար: Նրա գործընկերները, որոնց հետ նա վարում էր շոուն 2002-ից ի վեր և որոնց մասնակցությամբ շոուն դարձել էր ամենասիրվածը բրիտանական հեռուստատեսությունում, հրաժարվեցին աշխատել առանց նրա և նույնպես հեռացան BBC-ից:

Amazon-նն առաջարկեց նրանց նոր հաղորդում բացել ավտոմեքենաների մասին իր տեսածառայության համար: Լուրեր են շրջանառվում, որ հաղորդավարների աշխատավարձերը տարեկան կազմում են մոտ $15 մլն: Ընդհանուր առմամբ ընկերությունը 3 եթերաջանի նկարահանման համար ավելի քան $240 մլն է հատկացրել:

Մինչդեռ Top Gear-ը շարունակեց թողարկումները նոր հաղորդավարներ դիջեյ Քրիս Էվանսի և դերասան Մեթ Լեբլանի մասնակցությամբ: Սակայն հաղորդումը չկարողացավ պահպանել հեռուստալսարանն ու նրա վարկանիշը նվազեց: Իսկ հուլիսին հաղորդումից հեռացավ Քրիս Էվանսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---