Ղրղզստանն ու Ուզբեկստանը բացել են սահմանը` կարգավորելով վիճելի հարցերը

Ղրղզստանն ու Ուզբեկստանը բացել են սահմանը` կարգավորելով վիճելի հարցերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ի առավոտյան վերսկսել են աշխատանքը Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին գործող հսկիչ անցագրային կետերը: Դա տեղի է ունեցել երկու երկրների միջև Ունգար Տոո լեռան շրջանում սահմանային վեճի կարգավորումից հետո:

Սեպտեմբերի սկզբին Ուզբեկստանի իրավապահները Ղրղզստանի 4 քաղաքացու էին ձերբակալել սահմանի վիճահարույց հատվածում: Միջադեպը տեղի էր ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հիվանդության օրերին: Ղրզղզստանի քաղաքացիրներն ազատ են արձակվել սեպտեմբերի լույս 9-ի գիշերը:

Սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար Շավկաթ Միրզիյոևի և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի բանակցությունները, որից հետո սեպտեմբերի 18-ին ուզբեկական կողմը դուրս է բերել Ունգար Տոո-ի վիճահարույց սահմանային հատվածից իր ՆԳՆ աշխատակիցներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ի 08:00-ից բոլոր անցակետերը ղրղզա-ուզբեկական սահմանին սկսել են գործել ըստ սահմանված կարգի:

Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև սահմանային վեճ տեղի էր ունեցել նաև մարտին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել էր ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ էր գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը:

Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---