ՌԴ ԱԴԾ-ն մտադիր է հսկողության տակ առնել ամբողջ ինտերնետը Ռուսաստանում

ՌԴ ԱԴԾ-ն մտադիր է հսկողության տակ առնել ամբողջ ինտերնետը Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Ահաբեկչության դեմ պայքարի մասին «Յարովայայի օրենքը» կյանքի կոչելու նպատակով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մտադիր է հսկողության տակ վերցնել ռուսաստանցիների ամբողջ ինտերնետ-թրաֆիկը: ԱԴԾ-ն, կապի և արդյունաբերության ու առևտրի նախարարությունները քննարկում են տեխնիկական լուծումները, որոնք թույլ կտան իրականացնել ինտերնետ-թրաֆիկի վերծանումը բանալի բառերով` DPI համակարգերի կիրառմամբ, որոնք կապի օպերատորներն արդեն իսկ օգտագործում են արգելված կայքերի կասեցման համար: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը իրազեկ աղբյուրների վրա հղումով:

Ինչպես պարզաբանել է աղբյուրը ՌԴ նախագահի աշխատակազմում, իմաստ չունի ուղղակի պահել ծածկագրված ինտերնետ-թրաֆիկի էքսաբայթերը, ուստի ԱԴԾ-ն կողմ է, որ ամբողջ թրաֆիկը վերծանվի ընթացիկ ռեժիմով և վերլուծվի ըստ առանցքային պարամետրերի, օրինակ, «ռումբ» բառով: Ընդ որում նախարարությունները պնդում են, որ վերծանվի միայն այն բաժանորդների թրաֆիկը, որոնք կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հայտնում է dw.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---