Արտերկրում բնակվող ՌԴ թոշակառուները խոստացված 5.000 ռուբլին չեն ստանա

Արտերկրում բնակվող ՌԴ թոշակառուները խոստացված 5.000 ռուբլին չեն ստանա

PanARMENIAN.Net - 2016-ին կենսաթոշակների երկրորդ ինդեքսավորման փոխարեն նախատեսված 5.000 ռուբլի միանվագ վճարը կստանան միայն ՌԴ տարածքում բնակվող թոշակառուները: Դա նախատեսված է Պետդումա ներկայացված օրինագծով:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, արտերկրում բնակվում է մոտ 288.000 ՌԴ կենսաթոշակառու: Նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքը 1998-ին հաստատել է Սահմանդրական դատարանը:

Ինչպես հայտնել են ՌԴ աշխատանքի և սոցպաշտպանության նախարարությունում, վճարման նպատակն է «պահպանել կենսաթոշակառուների եկամուտները ՌԴ համար բարդ իրավիճակում»: «Ռուսաստանում սպառողական գների աճն անդրադարձել է հենց թոշակառուների վրա, որոնք ապրում են Ռուսաստանում»,-հայտարարել է գերատեսչությունը, հայտնում է Meduza-ն:

ՌԴ-ում մշտական բնակվող թոշակառուները 5.000 ռուբլի հավելավճար կստանան 2017-ի հունվարին: 44 մլն թոշակառուներին վճարում կատարելու համար դաշնային ծառայությունը ծախսելու է ավելի քան 221 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---