Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ. Ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով

Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ. Ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մետենում է ցուրտ մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 24-ին այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված երկրի ամբողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ամբողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան ցուրտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---