Հայ հաքերները 1200 ադրբեջանցի սպայի անձնական տվյալներ են կոտրել

Հայ հաքերները 1200 ադրբեջանցի սպայի անձնական տվյալներ են կոտրել

PanARMENIAN.Net - «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի հաքերների կողմից իրականացված գործողությունների ընթացքում հասանելիություն է ստացել1200 ադրբեջանցի սպայի անձնական տվյալներ, որոնց թվում՝ նույնականացման համարներ, հեռախոսահամարներ, բնակության հասցեներ և այլ անձնական տվյալներ:

Մեկ այլ գործողության արդյունքում հասանելի է դարձել ադրբեջանական բանկերից մեկի հաճախորդների տվյալների բազան, որը ներառում է մոտ 10.000 մարդու անձնական տվյալ:

Վերջին անգամ «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի հաքերները հարձակվել են ադրբեջանի պետական կայքերի վրա հայոց բանակի օրվա կապակցությամբ՝հունվարի 28-ին:

Հարձակման պատճառով անհասանելի են դարձել Ադրբեջանի պետական մարմինների ինտերնետ ռեսուրսների կայքը (gov.az), ադրբեջանի պետական պորտալը (e-gov.az) և հարկեր վճարելու կայքը (taxes.gov.az), հայտնում է կիբեր բանակի ֆեյսբության էջը:Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81.000 ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր, անուն ազգանուններ և IP հասցեներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---