Քաղաքաշինության նախարարությունը վերանում է, ևս 3 նախարարություն՝ վերանվանվում

Քաղաքաշինության նախարարությունը վերանում է, ևս 3 նախարարություն՝ վերանվանվում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվել են:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մի շարք նախարարություններ վերանվանել, որոշների կառուցվածքում փոփոխություններ կատարել, որոշներն էլ՝ լուծարել:

«Վերանվանվում է էկոնոմիկայի նախարարությունը՝ ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս, և ենթադրվում է, որ կստեղծվի կոմիտեի տեսքով»,-ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ վերանվանելով էկոնոմիկայի նախարարությունը՝ գործարարներին ասվում է, որ իրենք ունեն մի օղակ, որտեղ իրենց դիտողություններն ու ցանկությունները կարող են հայտնել և նրանց աջակցելու համար կառավարությունը պետք է ունենա տնտեսական անալիզ:

Անդրադառնալով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում գյուղատնտեսության նախարարությանը պատկանող ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասել է, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ էֆեկտիվ ծախսերի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլ տեղափոխում ենք տրանսպորտի և կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջև, քանի որ հարևան երկրին մենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք ճարտարապետության և մշակութային պահպանման կոմիտե»:

Վարչապետը հավելել է, որ փոփոխություններն ինքը չի համարել ինքնանպատակ:

Նոր կառավարության կազմում կլինեն հետևյալ նախարարությունները՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի

2) առողջապահության

3) արդարադատության

4) արտաքին գործերի

5) արտակարգ իրավիճակների

6) բնապահպանության

7) գյուղատնտեսության

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)

9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների

10) կրթության և գիտության

11) մշակույթի

12) պաշտպանության

13) սպորտի և երիտասարդության հարցերի

14) սփյուռքի

15) տարածքային կառավարման և զարգացման

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

17) ֆինանսների

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն

19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների:

Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:

Կարդացեք նաև՝Վարչապետը կոչ է արել վերջ տալ «պրիմիտիվ» գողությանը

Վարչապետը՝ նորանշանակ նախարարների մասին. Համեստ և պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---