Մարզահամերգային համալիրի գույքի գնման համար բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի22 սեպտեմբերի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ներկայացրել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ավելի քան 1 մլրդ դրամի շարժական և անշարժ գույք գնելու վերաբերյալ նախագիծը։ Այս նպատակով, ըստ առաջարկի, վարչությանն ավելի քան մեկ միլիարդ դրամ պետք է հատկացվի: Մարզահամերգային համալիրը ճանաչվել է սնանկ ու վերանվանվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ: Կառավարությունը պատրաստվում է բյուջեի միջոցներից գնել սնանկացած ՊՈԱԿ-ի գույքը և այն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նորից նրան: A1plus.am-ը մեջբերել է վարչապետի դիտողությունը. «Այդ միլիարդները ի՞նչ շարժական տեխնիկա է: Ես հասկանում եմ, որ դա բեռ է ու բարդ է բիզնես ծառայության համար, սակայն այլ տարբերակ չունենք, մենք պետք է ճիշտ կառավարիչ ունենանք: Ամբողջ աշխարհում համալիրները փող են աշխատում: Այս ոլորտը պետք է տանք մի կառավարչի, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հլը մի բան էլ դու շահույթ ունեցի ու մի հատ էլ հարկ տուր»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |