Ահաբեկիչները բնակավայրեր են գնդակոծել Սիրիայի 3 գավառում22 սեպտեմբերի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ Ֆաթթահ աշ Շամ» և «Իսլամական պետություն» կազմակերպությունները բնակավայրեր են գնդակոծել սիրիական Հալեպ, Դամասկոս և Հոմս գավառներում, ասվում է ՌԴ Հաշտեցման կենտրոնի տեղեկատուում: «Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրան» և ԻՊ-ն շարունակում են խոչընդոտել հրադադարի ռեժիմի հաստատմանը: 24 ժամում Հալեպի գավառում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ինքնաշեն սարքերից, հակատանկային հրթիռային համալիրներից, տանկերից ու ականանետերից գնդակոծել են Շուրֆա բնակավայրը, Հայ էլ Անսարի, Ռամուսի, Հալաբ էլ Ջալիլ, Լերամոն և Էլ Հալիդիա թաղամասերը, «Կաստելո» առևտրի կենտրոնն ու Էլ Ասադ ռազմական ակադեմիան Հալեպում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դամասկոսի գավառում գնդակոծվել են Հաուշ Նասրի, Քաբուն, Մահարդա և Կաուկաբ բնակավայրերը: Հոմս գավառում երկու անգամ գնդակոծվել է Արդ Ջաբուրին բնակավայրը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին: Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը: Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիան 3-7 օրով: Ընթերցեք նաև. Շտայնմայեր. Սիրիան առնվազն 3-7 օրով թռիչքներից զերծ գոտի պետք է հայտարարվի Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |