Հայտնի գրող Պրիլեպինի մասնակցությամբ «Գայլեր» ֆիլմի նկարահանումները կանցնեն Հայաստանում

Հայտնի գրող Պրիլեպինի մասնակցությամբ «Գայլեր» ֆիլմի նկարահանումները կանցնեն Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոր գեղարվեստական «Գայլեր» ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2016-ի դեկտեմբերին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են ոչ պրոֆեսիոնալ դերասանները` հայտնի ռուս գրող Զախար Պրիլեպինը և ֆիլմի պրոդյուսեր Արթուր Սողոյանը: Հիմնականում նկարահանումներն անցնում են Նովոսիբիրսկում և կշարունակվեն Հայաստանում: Այդ մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Պյոտր Դիկարյովը:

«Սա ֆիլմ է հայի և ռուսի բարեկամության մասին: Ֆիլմի գաղափարն է` լավ մարդիկ վատ հանգամանքներում, սա դրամա է, որը մոտ է անառակ որդու մասին պատմությանը: Գործողությունը կատարվում է գավառական քաղաքում, մեծ գետի ափին»,-ասել է ռեժիսորը:

Նա հավելել է, որ որպես գլխավոր դերակատար Զախար Պրիլեպինի ընտրությունը յուրահատուկ վեճ է ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի հետ, որը մեծ կատակերգակի ներուժ տեսավ գրողի մեջ: «Իսկ ես տեսա Զախարի մեջ հսկայական դրամատիկ ներուժ` և չսխալվեցի: Նա չի խաղում, նա ապրում է ֆիլմում»,-ասել է Դիկարյովը:

Նա նշել է, որ մտադիր է պրեմիերան կազմակերպել հաջորդ ամռանը Նովոսիբիրսկում և ռուսական այլ քաղաքներում, ինչպես նաև Հայաստանում: Ֆիլմը կկրկնօրինակվի նաև հայերեն: Զախար Պրիլեպինն իր հերթին պարզաբանել է իր մասնակցությունը ֆիլմին «ռուս գրողների ավանդույթով»` հիշելով, որ ժամանակին Մայակովսկին և Տոլստոյն էլ են կինոյում նկարահանվել:

Պրիլեպինի համար «Գայլերը» չորրորդ ֆիլմն է, սակայն նա առաջին անգամ հանդես կգա գլխավոր դերում:

Ֆիլմի հեղինակները նշել են, որ ֆիլմում նկարահանվել են Նովոսիբիրսկի բոլոր, այդ թվում օպերային թատրոնների դերասանները` Կարեն Մովսիսյանը, Զոյա Տերեխովան, Նիկոլայ Սոլովյովը, Իգոր Նովիկովը, Կոնստանտին Տելեգինը, Վլադիմիր Կազանցևը, Եկատերինա Ժիրովան և այլոք:

Միակ բանը, ինչը չեն բացահայտել ֆիլմի ստեղծողները ռուս լրագրողներին, դա «գայլեր» բառի նշանակությունն է: «Թող դա մեր փոքր ինտրիգը լինի»,-ասել է Դիկարևովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զախար Պրիլեպինը հայտնի ռուս գրող է, հրապարակախոս: Նա 2004 թվականին հրատարակում է իր առաջին «Պաթոլոգիաներ» վեպը, որը դրական արձագանք է գտնում գրական հասարակության կողմից։ 2007 թվականին Պրելեպինը դառնում է Նիժնի Նովգորոդում լույս տեսնող «Նովայա գազետա» պարբերականի գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր, իսկ 2012 թվականին Սերգեյ Շարգունովի հետ միասին ղեկավարում է «Ազատ մամուլ» համացանցային պարբերականը:

Պրիլեպինի գրչին են պատկանում «Պաթոլոգիաներ», «Սանկյա» («Санькя»), «Մեղք», «Սև կապիկ», «Ապաստարան» վեպերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---