«Գորշ գայլերը» հավակնում են վրացական Սարփիին. «Թուրքական հողը թուրքերի համար»22 սեպտեմբերի 2016 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին ցույց են կազմակերպել վրացական Սարփի գյուղում: Ցուցարարներն անցել են Սարփիի փողոցներով Թուրքիայի դրոշներ ու պաստառներ կրելով: Նրանք վանկարկում էին թուրքական ազգայանական երգի բառերը, որտեղ այսպիսի արտահայտություն կա`«թուրքական հողը թուրք ժողովրդի համար», հայտնում է Mediacity.ge-ն: Մասնակիցները կրել են «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության խորհրդանիշներով թևկապեր: Այդպիսով ազգայնամոլները հայտնում են իրենց «իրավունքների մասին» վրացական Աջարիայի հանդեպ: «Բոզկուրտ» կամ «Գորշ գայլեր» -ը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ 1981-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին: «Գորշ գայլերը» մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում բնակվող թուրք բանվորների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |