Բողոքի ակցիաները Հյուսիսային Կարոլինայում շարունակվում են. «Սևամորթների կյանքը նշանակություն ունի»

Բողոքի ակցիաները Հյուսիսային Կարոլինայում շարունակվում են. «Սևամորթների կյանքը նշանակություն ունի»

PanARMENIAN.Net - Ոստիկանների կողմից վերջերս Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում աֆրոամերիկացու սպանւթյան դեմ ուղղված բողոքի ակցիաները շարունակվում են: Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի և երթի քաղաքի կենտրոնում: Նրանք պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Հերիք է մեզ սպանեք» և «Սևամորթների կյանքը նշանակություն ունի:

Ակցիան անցնում է անվտանգության հսկողության խստացված պայմաններում, ցուցարարների գործողություններին ոստիկաններից բացի հետևում են նաև զինծառայողները: Ցուցարարները պահանջում են իշխանություններից հրապարակել տեսանյութը, որտեղ ֆիքսված է 43-ամյա Քեյթ Սքոթի սպանությունը, որը զոհվեց ոստիկանների կրակոցներից, հայտնում է Associated Press-ը:

Ըստ CNN-ի, բողոքի նմանատիպ ակցիա է անցնում նաև Ատլանտայում: Մասնակիցները հիմնականում աֆրոամերիկացիներ են:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյան Շարլոտ քաղաքում: Ոստիկանները շրջայց կատարելիս նկատել են ավտոմեքենայից հրազենով դուրս եկող տղամարդուն: Քանի որ նա «անմիջական սպառնալիք էր սպայի համար», ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ, ասվում է ոստիկանության զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---