ՅՈւՆԻՍԵՖ. Հալեպում ավելի քան 2 մլն մարդ մնացել է առանց ջրի24 սեպտեմբերի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի: Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը: Բացի այդ, անհրաժեշտ է եղել անջատել կայանը, որը ջուր է հասցնում ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքի արևելյան հատվածներ: Սեպտեմբերի 20-ին Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին: Ըստ սիրիական հակակառավարական ակտիվիստների և Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, հարվածը հասցրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները: Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |